Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը. տասնյակ մարդիկ են զոհվել

21:47 • 27.04.19

Հնդկաստանի Համաչալ Պրադեշ նահանգում մասնավոր ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին և ոստիկանությանը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ:

Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի ունեցել Չամբա շրջանում: Սկզբնական շրջանում հաղորվում էր 8 զոհի մասին, իսկ ավելի ուշ զոհերի թիվը հասավ 12-ի:

Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Հաղորդվում է, որ ոստիկանությունն սկսել է հետաքննել միջադեպը՝ հանգամանքները պարզելու համար: