Գեղարքունիքի Ծաղկունք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցուց խոշոր չափի գումար են հափշտակել. Shamshyan.com

16:35 • 27.04.19

Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 26-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած գողության փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 37-ամյա Անդրեյ Սարգսյանից, ով հայտնել է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 18։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 10։00-ն ընկած ժամանահատվածում, անհայտ անձը կամ անձինք Գեղարքունյաց թեմի Ծաղկունք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու հետնամասի պատուհանի փեղկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ներս են մտել եկեղեցու տարածք և մոմավաճառության դարակից ու գանձանակից հափշտակել խոշոր չափի գումար։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։