Թուրքիայում 34 շենքերի բնակիչներ են տարհանվել

14:38 • 27.04.19

Թուրքիայի Ստամբուլի նահանգի Էսենյուրթ քաղաքում 34 շենքերի բնակիչներ են տարհանվել, գրում են տեղական լրատվամիջոցները:

Հաղորդման համաձայն՝ տարհանման պատճառը շենքերում ճաքերի առկայությունն է: Հաղորդվում է նաև, որ բոլոր շենքերը, որոնցում ճաքեր են հայտնվել, կապամոնտաժվեն:

Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլի նահանգի Քյաղըթհանե շրջանում չորսհարկանի բնակելի շենք էր փլուզվել, որի հետևանքով ոչ ոք չէր տուժել: Շենքի բնակիչները նախօրոք տարհանվել էին: