Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել
Կիրակի խոշոր հրդեհ է բռնկվել Լոնդոնի Վեստ-Դրեյթոն թաղամասում գտնվող պահեստում՝ լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանից ոչ մեծ հեռավորությամբ:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկությունը հայտնվել է բրիտանական մայրաքաղաքային հրշեջ ծառայության կայքում: Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ: Օդանավակայանի տարածքում ծխի հաստ ամպեր են երևում:
Փրկարարները շրջակա տարածքների բնակիչներին խորհուրդ են տալիս չբացել իրենց տների պատուհաններն ու դռները: Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել: Ականատեսների հաղորդմամբ՝ հրդեհի բռնկմանը մի քանի պայթյուն է նախորդել:










