Մոսկվայում հայտնաբերվել և Հայաստան է տեղափոխվել առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողը. նա կասկածվում է սպանության մեջ. Shamshyan.com

17:31 • 28.04.19

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության իրենց գործընկերների հետ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Երևանի բնակիչ, 47-ամյա Մանվել Հովհաննիսյանին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս 2017-ի սեպտեմբերից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով (սպնություն, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով) հատկանիշներով:

Կայքը նշել է, որ 2017թ. սեպտեմբերին դաժան ծեծի էր ենթարկվել մի քաղաքացի, ում դին այնուհետև հայտնաբերվել էր Կոտայքի մարզում:

Փաստի առթիվ գործի նախաքննությունը վերսկսվել է: