«Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմն էկրան բարձրանալու առաջին իսկ օրերին համաշխարհային վարձույթում 1,2 մլրդ դոլար է հավաքել

23:31 • 28.04.19

«Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմը հանգստյան օրերին համաշխարհային վարձույթում արդեն 1,2 մլրդ դոլար է հավաքել:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, կինոնկարը գերազանցել է ֆիլմաշարի նախորդ մասի՝ «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմի գրանցած ռեկորդը: 

Նախօրեին ռուսական լրատվամիջոցները հայտնում էին, որ ռուս լեռնագնաց Անդրեյ Զուբենկոն, նվաճելով աշխարհի ամենաբարձր գագաթներից մեկը, լեռնագագաթին տեղադրել է «Վրիժառուները» ֆիլմաշարի ապրանքանշանով դրոշը: Էլբրուսի գագաթը նա մագլցել է ի պատիվ ֆիլմի 4-րդ մասի թողարկման:

«Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմն էկրան բարձրանալու առաջին իսկ օրերին համաշխարհային վարձույթում 1,2 մլրդ դոլար է հավաքել