«Վրիժառուներ. Խաղի ավարտը» ֆիլմը հավակնում է 1 մլրդ դոլար հավաքել համաշխարհային կինովարձույթում և ռեկորդ սահմանել
Disney/Marvel-ի արտադրության «Վրիժառուներ. Խաղի ավարտը» կոմիքսային ֆիլմը կինովարձույթում հայտնվելու առաջին հանգստյան օրերին միջազգային կինովարձույթում հավաքել է 487 մլն, իսկ ամերիկյան կինովարձույթում՝ 156,7 մլն դոլար:
Ինչպես նշվում է Daily Mail-ը, ապրիլի 27-ի տվյալներով՝ ֆիլմը ամբողջ աշխարհում հավաքել է 643,7 մլն դոլար: Այս ցուցանշը չի ներառում չինական կինոթատրոններում հավաքած ավելի քան 82 մլն դոլարը: Ենթադրվում է, որ ֆիլմը կհատի 1 մլրդ դոլարի շեմն ու համաշխարհային ռեկորդ կսահմանի:
Իսկ մինչ այդ ֆիլմը ռեկորդ է սահմանել հյուսիսամերիկյան կինովարձույթում՝ մեկ օրում հավաքելով 140 մլն դոլար:
Երեք ժամանոց ֆիլմում նկարահանվել են բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Սկարլետ Յոհանսոնը, Քրիս Հեմսվորթը և Բրեդլի Կուպերը:










