Վանաձորի երկու թաղամասում մինչև 4.5 ժամ գազ չի լինի

13:45 • 28.04.19

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին՝ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ը, կդադարեցնի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան, Վարդանանց, Թումանյան փողոցներով և Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի և հարակից հանրային օբյեկտների, իսկ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.30-ն՝ Մաշտոցի, Րաֆֆու, Աղյուսագործների փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:  

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ: