Գերմանիայում մերկասառույցի պատճառով 50 ավտոմեքենա է բախվել (տեսանյութ)

21:24 • 28.04.19

Գերմանիայի հարավային Թյուրինգիա մարզի ավտոմայրուղիներից մեկում մերկասառույցի և կարկուտի պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով առնվազն 25 մարդ է տուժել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական աղբյուրին, վիրավորներից 4-ը ծանր վիճակում են գտնվում: Վարորդներից և ուղևորներից շատերը արգելափակվել են մեքենաներում: Նրանց հաջողվել է դուրս գալ միայն փրկարարների օգնությամբ: Վթարը տեղի է ունեցել մայրուղու երկու երթևեկելի գծերում, որտեղ ավելի քան 50 ավտոմեքենա է բախվել:

Փրկարարական աշխատանքներին նաև ոստիկանական ուղղաթիռ է մասնակցել: Տուժածներին տեղափոխել են հատուկ վրան, որպեսզի նրանց առաջին օգնություն ցույց տան, որտեղից նրանց հիվանդանոցներ են տեղափոխել:

Տեսանյութը՝ այստեղ: