Լրանում է «Ադամանդե ձեռքը» ֆիլմի ստեղծման 50-ամյակը
Ուղիղ կես դար առաջ կայացել է Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը» խորհրդային կատակերգության պրեմիերան: Խորհրդային կինոյի պատմության մեջ ամենից շատ սիրված ֆիլմերից մեկի միտքը դրամատուրգներ Յակով Կոստյուկովսկին և Մորիս Սլոբոդսկին որսացել են «Պրավդա» թերթից:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, թերթի մի համարում նրանք նյութ էին կարդացել շվեյցարացի մաքսանենգների մասին, որոնք որոշել էին գաղտնի թանկարժեք իրեր տեղափոխել գիպսի մեջ:
Սցենարիստները ոգեշնչվել են այդ մարդկանց հնարամտությամբ, իսկ Գայդայն ի սկզբանե որոշել է, որ գլխավոր դերը ֆիլմում կատարելու է Յուրի Նիկուլինը: Մյուս դերասանները՝ Անատոլի Պապանովը, Անդրեյ Միրոնովը և Սվետլանա Սվետլիչնայան դերերը մարմնավորելու համար հաստատվել են քասթինգից հետո:
«Ադամանդե ձեռքը» հանրաճանաչությամբ երրորդ խորհրդային ֆիլմն է, որը վարձույթում դիտել է 76,7 մլն մարդ:










