Երգչուհի ՄաքՍիմի ներկայացուցիչը պատմել է վթարից հետո նրա վիճակի մասին

20:40 • 28.04.19

Ռուս երգչուհի Մարինա Աբրոսիմովայի վիճակը, որն առավել հատնի է ՄաքՍիմ (МакSим) կեղծանվամբ, բարելավվել է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է երգչուհու PR-ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան:

«Նա շատ լավատեսորեն է տրամադրված և գոհ է, որ ապաքինվում է: Կարճատև հիշողության կորուստ է եղել գլխով հարվածից հետո, սակայն հիմա ամեն ինչ կարգավորվում է», - ասել է Սոկոլովան:

Նրա խոսքով՝ երգչուհին դեռևս բժիշկների վերահսկողության տակ է մնում, նա հիվանդանոցում է: Առաջիկա օրերին նրան կտեղափոխեն Մոսկվա:

ՄաքՍիմը պատաստվում է տեսաուղերձ ձայնագրել երկրպագուների համար և հայտարարություն անել մամուլի համար:

Երեքշաբթի ԶԼՄ-ները հայտնել էին, որ երգչուհին լուրջ վթարի է ենթարկվել օդանավակայանի ճանապարհին՝ շտապելով «Բաժանորդն անհասանելի է» երգի տեսահոլովակի նկարահանումներին:

Երգչուհի ՄաքՍիմի ներկայացուցիչը պատմել է վթարից հետո նրա վիճակի մասին