Վայոց Ձորի փոխմարզպետը լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ դա Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպից է
Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ դա իր հետ կապված միջադեպից է:
«Բագրատյանը հերքում է, որ մասնակից է եղել դեպքին։ Ահա ապացույց, որ այնտեղ է եղել»,-լուսանկարին կից գրել է փոխմարզպետը։
Հիշեցնենք, որ Տոնոյանը դիմել էր ոստիկանություն՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Արտաբույնք համայնքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Սետրակյանը երեկ՝ Քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակ, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա, հարվածել:
Սերգեյ Բագրատյանն ու Արմեն Սետրակյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել են, որ մասնակից են եղել նման միջադեպի՝ հայտարարելով, որ Տոնոյանը սուտ ցուցմունք է տվել:











