Երևանյան ակումբի հաճախորդն անհարգալից վերաբերմունք է դրսևորել և ծեծի ենթարկվել անվտանգության աշխատակցի և օպերատորի կողմից. Shamshyan.com

16:18 • 28.04.19

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 03:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկում մեկ հոգու: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, ովքեր Իսահակյան փողոցից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչ, 29-ամյա Իլյա Հ.-ին:

Ոստիկանները պարզել են, որ Իլյա Հ.-ն Իսահակյան փողոցի 18 հասցեում գործող «Կիբերսթար» համակարգչային խաղասրահում անհարգալից վերաբերմունք է դրսևորել ակումբի աշխատակիցների ու հաճախորդների նկատմամբ, միզել է խաղասեղանի վրա, ինչի համար ակումբի անվտանգության աշխատակիցը և ակումբի օպերատորը նկատաղություն են արել Իլյա Հ.-ին, սակայն վերջինս չի ենթարկվել ու շարունակել է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: