Վերջին 5 տարում զորանոցների և ռազմական օբյեկտների կառուցման աշխատանքներն ակտիվացել են. Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ վերջին տարիներին կտրուկ ավելացել է նոր զորանոցների և ռազմական օբյեկտների կառուցումը:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Նոր զորանոցներ կամ առհասարակ նոր ռազմական օբյեկտների կառուցումը վերջին 5 տարիների ընթացքում կտրուկ ակտիվացել է։
Երևի թե չկա այնպիսի ռազմական նշանակության տեղամաս, որտեղ ամեն տարի հենց միայն այս ուղղությամբ փոփոխություններ չլինեն։
Զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի բարելավումը նաև ուղիղ կապ ունի տվյալ ստորաբաժանման մարտունակության վրա»։











