Վթար և վրաերթ՝ Արարատի մարզում. վիրավորներից մեկը 8-ամյա աղջիկ է. shamshyan.com
Երեկ` ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 21։20-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Սամսոն Ավագյանը իր վարած Mercedes մակնիշի 41 DՍ 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Ուրցալանջ գյուղի վարչական տարածքում, բախվել է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Արտյոմ Մարգարյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Volkswagen Vento մակնիշի 31 ՏՏ 558 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, իսկ Ա. Մարգարյանը, ով կանգնած է եղել իր ավտոմեքենայի դիմաց, վրաերթի է ենթարկվել իր ավտոմեքենայի բախման հետևանքով և նա ու նրա ուղևորներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ, 40-ամյա Մարինե Սարգսյանը և 8-ամյա Սյուզի Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշայնի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մարգարյանն աշխատում է «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի՝ Վայոց Ձորի տեղամասի պետ, վիրավորներից Մ. Սարգսյանն աշխատում է «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի վերլուծության բաժնի ավագ մասնագետ, իսկ Ս. Մարգարյանը սովորում է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանում։
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:










