Չինաստանում շունը ժամեր շարունակ հսկել է անշունչ ցեղակցին (տեսանյութ)

04:48 • 29.04.19

Չինաստանի Սիչուան նահանգում շունը ժամեր շարունակ հսկել է անշունչ ցեղակցին: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:

Աղբյուրը հայտնում է, որ սպիտակ շունը փողոցն անցնելիս ընկել է մեքենայի տակ և մահացել: Մյուս շունը չի հեռացել ընկերոջ կողքից և ոչ ոքի մոտիկ չի թողել: Ականատեսները պատմում են, որ մոտեցող մարդկանց ի պատասխան նա սկսել է բարձր հաչել և նույնիսկ փորձել է կծել:

Համացանցի օգտատերերը հիացել են շան հավատարմությամբ: Նրանցից ոմանք հույս են հայտնել, որ «ընկերասեր» շնիկին ինչ-որ մեկը կպահի: Ոմանք հուզվել են, մյուսներն էլ գրել, որ այպիսին է իսկական ընկերությունը: