Ֆրանսիայում ոստիկանները ահաբեկչության ծրագրման կասկածանքով խմբավորման անդամների են ձերբակալել
Ֆրանսիայի ոստիկանությունը իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ ահաբեկչական հարձակում ծրագրելու կասկածանքով խմբավորման անդամների է ձերբակալել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ Փարիզի դատախազությանը հղումով:
Ձերբակալումները տեղի են ունեցել ապրիլի 26-ին՝ ահաբեկչական բջջի պարագլխի նկատմամբ փետրվարի սկզբին սկսված հետաքննության շրջանակներում:
Հաղորդվում է, որ ձերբակալվածները ցանկացել են ծրագրած ահաբեկչությունն իրականացնել մոտ ապագայում:
Ձերբակալված անձանց թվում դեռահաս կա: Նա 2017թ.-ին՝ 15 տարեկան հասակում, Սիրիա մեկնելու փորձի համար ձերբակալվել և դատապարտվել է: Տղան 3 տարվա ազատզրկման է դատապարտվել, որից 2-ը՝ պայմանական:










