Հունաստանում հեռուստատեսային օպերատորը մահացել է` Սուրբ Զատկի արարողությունը նկարահանելիս
Հունաստանի Կալամատա քաղաքում Սուրբ Զատկի տոնակատարությունները նկարահանող հեռուստատեսային օպերատորը մահացել է` պիրոտեխնիկայի հարվածի տակ մնալով: Այս մասին հայտնում է AMHA-ն:
Տեղի ավանդույթների համաձայն, տոնակատարության մասնակիցները ներկայացրել են XIX դարի իրադարձությունները, երբ հույները կռվում էին թուրքերի հետ: Մասնակիցները վառոդով լցված ստվարաթղթե խողովակներով հարվածել են միմյանց: Հարվածներից մեկն էլ դիպչել է 53-ամյա օպերատորի գլխին, ով էլ ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ճակատագրի հեգնանքով` տղամարդը նկարահանել է իր իսկ մահը:
Նշվում է, որ Զատկի տոնակատարության ժամանակ` Ֆիվի քաղաքում, վնասվածք է ստացել նաև 8-ամյա մի աղջնակ, ով մյուս երեխաների հետ խաղալիս է եղել խաղահրապարակում: Թափառող փամփուշտը դիպչել է նրա գլխին:










