Ինդոնեզիայի նախագահը երկրի մայրաքաղաքը Ճավա կղզուց տեղափոխելու որոշում է կայացրել
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն երկրի մայրաքաղաքը Ճավա կղզուց տեղափոխելու որոշում է կայացրել, գրում է Sky News-ը՝ Ինդոնեզիայի զարգացման պլանավորման նախարար Բանբանգ Բրոնդջոնեգրոյին հղումով:
Նախարարը հայտնել է, որ նոր մայրաքաղաքի վայրը դեռևս հայտնի չէ, սակայն լուրեր են շրջանառվում այն մասին, թե հիմնական հավակնորդը Կալիմանտան (Բոռնեո) կղզում գտնվող Պալանկարայա քաղաքն է: Նախարարը հավելել է, որ մայրաքաղաքի տեղափոխումը կարող է մինչև 10 տարի տևել:
Ինդոնեզիայի ներկայիս մայրաքաղաք Ջակարտան գտնվում է Ճավա կզղում: Այն հիմնադրվել է1527թ.-ին, իսկ 1949թ.-ին մայրաքաղաք է հռչակվել: 2014թ.-ի տվյալներով քաղաքի բնակչությունը գերազանցում է 10 միլիոնը, մինչդեռ Ճավա կղզու բնակչությունը Ինդոնեզիայի ընդհանուր բնակչության շուրջ 57%-ն է կազմում՝ այսպիսով լինելով աշխարհի ամենաբնակեցված կղզին:
Հաղորդվում է, որ Ինդոնեզիայի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու գաղափարը նոր չէ. այն շրջանառվում է տասնամյակներ շարունակ:










