Ռուսաստանը և Իրանը համատեղ ռազմածովային զորավարժանքներ կիրականացնեն

14:23 • 29.04.19

Ռուսաստանը և Իրանն այս տարի Իրանի հարավային ջրերում ռազմածովային զորավարժանքներ կիրականացնեն, հաղորդում է Mehr գործակալությունը՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադիին հղումով:

«Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հետ բանակցությունների արդյունքում իրանական ուժերը նավատորմ կուղարկեն երկրի հարավային շրջաններ»,- ասել է Խանզադին:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն զանազան օպերատիվ, ուսուցողական և տեխնիկական հարցերով համագործակցությունը:

Այս տարվա հունվարին Խանզադին հայտարարել էր, որ Իրանի ռազմածովային ուժերը պատրաստվում են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հետ Կասպից ծովում զորավարժանքների անցկացմանը: