Կիպրոսում մարդասպանը զոհերի մարմնի մասնիկները տեղավորել է ճամպրուկում
Կիպրոսում ձերբակալվել է մարդասպանը, ով հայտարարել է, որ սպանել է 5 կնոջ և երկու դեռահասի: Տղամարդը զոհերի մարմնի մասնիկները տեղավորել է ճամպրուկում և թաքցրել: Ինչպես հայտնում է Sky News-ը, ճամպրուկներից մեկը տեղի ոստիկանությունը հայտնաբերել է Նիկոսիայում գտնվող Կոկինոպեզոուլա լճում: Լիճը թունավոր է բարձր թթվայնության պատճառով, ուստի սուզորդն ստիպված է եղել հատուկ հագուստ կրել:
Կասկածյալը 35 տարեկան է: Նա զինվորական է: Նշվում է, որ նրա զոհերը բոլորն արտասահմանցիներ են: Մյուս մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են: Բացի այդ, ապրիլի 29-ին Կիպրոս կժամանի բրիտանական ոստիկանների խումբը, որը կօգնի տեղի իրավապահ մարմիններին: Հավելենք, որ զոհերից երկուսի հետ մարդասպանը ծանոթացել է սոցիալական կայքերի միջոցով:










