Ինչպես կարձագանքի Պեկինը. ամերիկյան 2 ռազմանավ մտել է Թայվանի նեղուց

10:21 • 29.04.19

Ամերիկյան իշխանությունները հայտնել են, որ երկու ռազմանավ (William P. Lawrence և Stethem) են ուղարկել Թայվանի նեղուց, ինչը, ըստ Reuters-ի, տեղի է ունեցել ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցով վերջին շրջանում Պենտագոնի կողմից գնալով ավելի հաճախակի դարձող անցումների ֆոնին՝ չնայած, որ Չինաստանը դրան դեմ է:

Գործակալությունը նկատում է, որ երկու ռազմանավի անցումը, ամենայն հավանականությամբ, նոր լարվածություն կառաջացնի Չինաստանի հետ հարաբերություններում: Մինչդեռ Թայվանի կողմից դա կընկալվի որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից աջակցության նշան:

Հրամանատար Քլեյ Դոսի փոխանցմամբ՝ ամերիկյան նավերի անցման ընթացքում որևէ վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ շփումներ չեն եղել այլ երկրների նավերի հետ:

Նշվում է, որ Թայվանը ամերիկա-չինական հարաբերությունների «թեժ կետերից» մեկն է: Բացի այդ, Պեկինը խիստ զգուշավորությամբ է վերաբերվում Հարավչինական ծովում Միացյալ Նահանգների ակտիվությանը:

 

The 112-mile wide strait separates China from Taiwan, which the government in Beijing views as a renegade province that ought to be reunited politically with the mainland