Մեքենայում քաշել-պոկելով` վարորդի պարանոցից և ձեռքի մատից հափշտակել էր ոսկյա շղթա, մատանի

15:18 • 29.04.19

Ապրիլի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ 2016 թ. գարնանը Հաղթանակ թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում քաշել-պոկելով` վարորդի պարանոցից և ձեռքի մատից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա, մատանի ու դիմել փախուստի՝ պատճառելով 490.000 դրամի վնաս:

Տուժողից ընդունվել է հաղորդում:Նախապատրաստվում են նյութեր: