Իսպանիայում ոստիկանը հաշված վայրկյանների ընթացքում փրկել է կույր կնոջ կյանքը՝ դուրս բերելով նրան տրամվայի գծերից (տեսանյութ)
Իսպանիայի Գրանադա քաղաքում ոստիկանը հաշված վայրկյանների ընթացքում հասցրել է կույր կնոջը դուրս բերել տրամվայի գծերից և փրկել նրան մոտեցող տրանսպորտային միջոցից, գրում է Daily Mail-ը:
Տեսահսկման համակարգի տեսախցիկների արձանագրած կադրերում երևում է, որ կինը շեղվել է իր ճանապարհից և հայտնվել տրամվայի գծերի վրա: Դեպքի վայրի կողքով անցնող ոստիկանը նկատել է, որ կինը մոլորվել է, և նետվել է օգնության:
Նա վազել է կնոջ մոտ, ձեռքից բռնել և դուրս բերել գծերից, ինչից վայրկյաններ անց այդտեղով տրամվայ է անցել:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:










