Կայսր Ակիհիտոն պաշտոնապես հրաժարվել է գահից. Ճապոնիայում վերջին 200 տարում սա առաջին նմանատիպ դեպքն է (տեսանյութ)

14:09 • 30.04.19

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն պաշտոնապես հրաժարվել է գահից, ինչը տեղի է ունեցել մայրաքաղաք Տոկիոյում կազմակերպված պատմական արարողության ժամանակ, գրում է CNN-ը:

Աղբյուրը նկատում է, որ Ակիհիտոն դարձել է վերջին 200 տարում առաջին ճապոնացի կայսրը, որն ինքնակամ է հրաժարվել գահից:

Նրա որդին՝ 59-ամյա արքայազն Նարուհիտոն, Ճապոնիայի 126-րդ կայսր կօծվի մայիսի 1-ին: Դրանով երկրում կազդարարվի «Հեյսեյ» դարաշրջանի ավարտն ու կտրվի նոր «Ռեյվա» դարաշրջանի մեկնարկը:

Ինչ վերաբերում է 85-ամյա Ակիհիտոյին, ապա նա կստանա հավիտենական կայսեր տիտղոսը:

«Ես իմ կայսերական պարտավորությունները կատարել եմ ճապոնացի ժողովրդի նկատմամբ վստահության և հարգանքի խոր զգացումով: Ես ինձ համարում եմ ամենաբախտավոր մարդը, քանի որ այսպիսի բան անելու հնարավորություն եմ ունեցել: Ես և կայսրուհին ի սրտե մաղթում ենք, որպեսզի «Ռեյվա» դարաշրջանը բերի կայունություն և արգասաբեր լինի»,-ասել է Ակիհիտոն:

 

 

Akihito leaves after speaking at the opening ceremony of the Diet, Japan's parliament, in January 2017.

Akihito talks to evacuees at a shelter in Minamisanriku.

Akihito and Michiko sit together during a flight to Vietnam in February 2017.

Akihito and Michiko attend the Japan Art Academy Award Ceremony in June 2017.