Միլանում շտապ հոսպիտալացվել է Սիլվիո Բեռլուսկոնին. լրատվամիջոցներ

13:20 • 30.04.19

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոց, հայտնում է Reuters-ը՝ իտալական Corriere della Sera պարբերականին հղումով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 82-ամյա քաղաքական գործչի առողջական վիճակի մասին տեղեկություն առայժմ չկա:

Նշվում է, որ Բեռլուսկոնին վերջերս բուժզննում էր անցել, և բժիշկների մոտ որևէ անհանգստություն չէր առաջացել նրա առողջական վիճակի վերաբերյալ:

Մի քանի տարի առաջ քաղաքական գործիչը սրտի բարդ վիրահատություն էր տարել: