2019 թ.-ի առաջին եռամսյակում գրանցվել է 937 ՃՏՊ, որի հետևանքով 63 զոհ է եղել. ՃՈ պետ (տեսանյութ)

15:46 • 30.04.19

2019 թ. առաջին եռամսյակում կայացվել է 423. 466 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի 510. 707-ի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

«Խախտումների արձանագրման կենտրոնի կողմից՝ տեխնիկական միջոցներով 2019 թ.-ի առաջին եռամսյակում կայացվել է 323.107, իսկ 2018 թ.-ին առաջին 3 ամիսներին 431. 563: Ճանապարհապարեկային աշխատակիցների կողմից 2019 թ.-ին՝ 99 359, 2018 թ.-ի 75 164-ի համեմատ»,- նշեց Եգոր Կարապետյանը:

Ոչ սթափ վիճակում վարորդների թիվը 2019 առաջին եռամսյակում եղել 278 ավելի՝ 1624, 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի 1346-ի փոխարեն: Հայտնաբերվել է առանց համարանիշի 56 մեքենա, որը 51-ով ավելի է նախորդ տարվանից:

2019 թ.-ի առաջին 3 ամիսներին պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4413 մեքենա՝ նախորդ տարվա 3067-ի համեմատ:

«Բնակչությանը նաև շատ է հետաքրքրում, թե որքան մեքենա ներկրվել և հաշվառվել այս տարի: 2019 ապրիլի 29-ի դրությամբ 32 119 մեքենա է հաշվառվել, որը 13 519-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2018 թ.-ի ապրիլի 29-ին հաշվառված է եղել 18 596 մեքենա:

Ճանապարհատրասնպորտային պատահարների թիվը 2019 թ.-ի առաջին եռամսյակում եղել է 937, որոնց հետևանքով 63 զոհ և 1400 վիրավոր եղել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների ցուցանիշը եղել է 768՝ 75 զոհով և 1124 վիրավորով: