Իրանի նախագահը Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերը ահաբեկչական խմբավորում հռչակելու մասին օրենք է ստորագրել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրաման է ստորագրել, ըստ որի` Միացյալ Նահանգների՝ մերձարևելյան տարածաշրջանում տեղակայված զինված ուժերը ահաբեկչական խմբավորում են հռչակվում, գրում է Reuters գործակալությունը:
«Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ուժերն ահաբեկչական են, իսկ ԱՄՆ կառավարությունը՝ ահաբեկչության հովանավոր»,- ասված է փաստաթղթում:
Ապրիլի 23-ին օրենքը հաստատվել էր Իրանի հորհրդարանի կողմից:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների շարքին էր դասել: Ամերիկյան կողմն այդ քայլը պատճառաբանել էր նրանով, որ ԻՀՊԿ-ն «ահաբեկչկան գործունեության ակտիվ մասնակից է, ֆինանսավորում և ձեռնարկում է ահաբեկչությունը՝ որպես պետական քաղաքականության գործիք»:










