Ճապոնիայում ազգային ժամանակագրության նոր դարաշրջան է մեկնարկել
Ճապոնիայում տեղի ժամանակով ապրիլի 30-ի և մայիսի լույս 1-ի գիշերը Ճապոնիայում ազգային ժամանակագրության նոր դարաշրջան է մեկնարկել, ինչը պայմանավորված է կայսեր փոփոխությամբ, գրում է РИА Новости-ն:
Ծագող արևի երկրում սկսվել է Ռեյվա դարաշրջանը, որը թարգմանաբար նշանակում է «գեղեցկություն և ներդաշնակություն»: Այս խոսքերը վերցված են 12-դարյա հնության «Մանյոսյու» բանաստեղծական անթալոգիայից:
Կայսեր փոփոխությամբ Ճապոնիայում ավարտվել է Հեյսեյ դարաշրջանը, որը սկսվել էր 1989թ.-ին:
Հիշեցնենք, որ 85-ամյա Ակիհիտո կայսրը հրաժարվել է գահից, որպեսզի այն փոխանցի որդուն՝ 59-ամյա արքայազն Նարուհիտոյին: Նշենք նաև, որ Ակիհիտոն դարձել է վերջին 200 տարում գահից ինքնակամ հրաժարված առաջին ճապոնացի կայսրը:










