Ռումինիայում հուժկու պտտահողմ է գրանցվել (լուսանկարներ, տեսանյութեր)
Ռումինիայի Կելերաշ շրջանում հուժկու պտտահողմ է գրանցվել: Ռումինիայի համար հազվադեպ երևույթի լուսանկարներն ու տեսանյութերը համացանցում են հայտնվել, գրում է korrespondent.net-ը:
Կելերաշի ղեկավար Գեորգե Յակոբը հայտնել է, որ պտտահողմի հետևանքով Դրաժնա գյուղում 10 բնակելի տուն առանց տանիքի է մնացել: Ավտոմայրուղիներից մեկում էլ պտտահողմի հետևանքով ուղևորատար ավտոբուս է շրջվել: Բարեբախտաբար, զոհեր ու տուժածներ չեն գրանցվել:
Ռումինիայի հիդրոօդերևութաբանները նախազգուշացրել են փոթորկալից քամու, հորդառատ անձրևների ու կայծակների վտանգի դեղին մակարդակի մասին: Եղանակային անբարենպաստ պայմանները կտևեն մինչև մայիսի 1-ի երեկո:












