ԱՄՆ-ում տղամարդը հայտնվել է մետրոյի ռելսերի վրա և կենդանի մնացել (տեսանյութ)

03:40 • 01.05.19

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի մետրոյի կայարանում տղամարդը հայտնվել է մետրոյի ռելսերի վրա և կենդանի մնացել: Այս մասին հայտնում է Newsflare-ն:

«Մետրոյի գնացքավարն արտակարգ արգելակում կատարեց: Ես նայեցի դեպի թունելը և ռելսերի վրա տեսա ընկած մարդու: Ժամանեց շտապօգնությունը»,- պատմել է վկաներից մեկը:

Կադրերում երևում է, թե ինչպես են փրկարարները բարձրացնում տղամարդուն, ապա նրան տեղափոխում են պատգարակով: Նրա առողջական ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ նա կենդանի է մնացել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: