«Գրանդ Հոլդինգը» մեծարում է աշխատավորին. աշխատակիցները մեդալներ ու դրամական պարգևներ են ստացել (տեսանյութ)

17:34 • 01.05.19

Այսօր ավանդույթին հավատարիմ «Գրանդ Հոլդինգի» կոլեկտիվը մայիսմեկյան տոնական համերգով նշել է Աշխատավորների միջազգային օրը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը`իրենց տիկնանց ուղեկցությամբ, ինչպես նաև «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները ընտանիքների հետ միասին, հյուրեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գրանդ Տոբակո» ընկերության տնօրեն Սամվել Սահակյանին հանձնել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալ: «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը կառույցի տարվա լավագույն վեց աշխատակիցներին պարգևատրել են «Հրանտ Վարդանյան» ոսկե մեդալով՝ յուրաքանչյուրին շնորհելով նաև երեք միլիոն դրամ:

Մանրամասները` տեսանյութում: