Մեքսիկայում շուրջ 200 երեխա ապուրից թունավորվել է

07:22 • 01.05.19

Մեքսիկայի Հերերո նահանգում շուրջ 200 երեխա թունավորվել է` «Երեխաների օրվան» նվիրված միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` մեջբերելով նահանգի կառավարիչ Էկտոր Աստուդյոյին: Նշվում է, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է ավանդական ապուրը ճաշակելուց հետո:

Կառավարիչը հայտնել է, որ 108 մարդ, որոնց մեծամասնությունը երեխաներ են, տեղափոխվել է հիվանդանոցներ, մյուսները բուժվում են տնային պայմաններում: Բոլորի վիճակը կայուն է: Տուժածներին օգնություն են ցուցաբերում բժիշկները, Կարմիր խաչի ներկայացուցիչները, ինչպես նաև փրկարարներն ու քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչները: