Ուկրաինան տանկային հրթիռներ կմատակարարի Թուրքիային

19:04 • 01.05.19

Ուկրաինական «Спецтехноэкспорт» ընկերությունը նախնական պայմանագիր է ստորագրել թուրքական Makina ve Kimya Endüstrisi Kurumu ընկերության հետ տանկային կառավարվող հրթիռների մատակարարման մասին:

Ինչպես հաղորդում է Russia Today-ը՝ վկայակոչելով ուկրաինական ձեռնարկության մամուլի ծառայությանը, Ստամբուլում անցկացվող միջազգային ցուցահանդեսի առաջին իսկ օրը կողմերը պայմանավորվել են կիևյան արտադրության 120 մմ կառավարվող «Կոնուս» հրթիռների մատակարարման մասին:

Գործարքի իրականացման առաջին փուլի ընթացքում նախատեսվում է հրթիռների մատակարարումն ու դրանց հարմարեցումը թուրքական մարտական տանկերին: Հաջորդ փուլում ուկրաինական կողմը թուրքական ընկերությանը կփոխանցի հրթիռների արտադրման տեխնոլոգիաները:

«Կոնուսը» նախատեսված է 120 մմ տրամաչափի տանկային հրանոթներից կրակ բացելու համար: Հրթիռն ունակ է խոցել 5 կմ հեռավորությամբ գտնվող թիրախը: