Նարուհիտոն դարձավ Ճապոնիայի նոր կայսրը

06:35 • 01.05.19

Տոկիոյի կայսերական պալատում տեղի ունեցած գահակալական արարողության ժամանակ Ճապոնիայի նոր կայսր հռչակվեց Նարուհիտոն: Արարողությանը ներկա էր 24 մարդ, սակայն արարողությանը երկրի գլխավոր հեռուստաընկերությունների ուղիղ հեռարձակմամբ հետևում էին բազմահազար ճապոնացիներ:

Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, արարողության ժամանակ Նարուհիտոյի աջ ձեռքին կանգնեց նրա կրտսեր եղբայրը` Ակիսինոն, ով այժմ գահի հավակնորդների հերթում առաջինն է:

Կայսեր փոփոխությամբ Ճապոնիայում ավարտվեց Հեյսեյ դարաշրջանը, որն սկսվել էր 1989թ.-ին: 85-ամյա Ակիհիտո կայսրը նախօրեին հրաժարվել էր գահից, որպեսզի այն փոխանցեր որդուն՝ 59-ամյա արքայազն Նարուհիտոյին: Նշենք նաև, որ Ակիհիտոն դարձել է վերջին 200 տարում գահից ինքնակամ հրաժարված առաջին ճապոնացի կայսրը: