Նիգերիայում ազատել են պատանդի կարգավիճակում գտնվող նավթային ընկերության աշխատակիցներին

05:49 • 01.05.19

Նիգերիայում պատանդի կարգավիճակում գտնվող նավթային ընկերության ազգությամբ չինացի երկու աշխատակիցներն ազատ են արձակվել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց` բժշկական հետազոտություն անցնելու նպատակով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով տեղի ոստիկանությանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Shell Petroleum Development Company (SPDC) նավթային ընկերության աշխատակիցները, որոնք վերադառնում էին գործուղումից, պատանդ էին վերցվել Ռիվերս նահանգում` զինված անձանց կողմից: Նրանց ուղեկցող ոստիկանության երկու աշխատակիցներն սպանվել էին: Ձերբակալվածներ դեռ չկան: Ոստիկանությունը պարզում է չարագործների ինքնությունը: