Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել (տեսանյութեր)
Փարիզում ավանդական մայիսմեկյան ցույցի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել, դեպքի վայրից հայտնում է ria.ru-ն:
Սևազգեստ մարդկանց խումբը՝ black block շարժման ներկայացուցիչներ, սկսել են ագրեսիվորեն սադրել ոստիկաններին: Վերջինների ուղղությամբ նետվել են ապակյա շշեր, գարեջրի տարաներ, մի քանի բարձր ճայթյուն է լսվել: Այնուհետև ոստիկանությունը գրոհի է անցել՝ կիրառելով ծխագլաններ, մահակներ և արցունքաբեր գազ:
Բացի այդ, հատուկջոկատայինները բռնել են խուլիգաններից առնվազն երկուսին՝ նրանց դեպքի վայրից ոտքերից բռնած քարշ տալով:
Ներկայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկաններն ուժով հեռու են վանում լրագրողներին՝ առանձնահատուկ կոպիտ վերաբերմունք ցուցաբերելով նրանց նկատմամբ, ովքեր այդ ամենը տեսանկարահանում են:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Ֆրանսիայի իրավապահ մարմինները Փարիզում 14 մարդու են ձերբակալել մայիսմեկյան ցույցերի մեկնարկից առաջ: Նրանցից 11-ը ձերբակալվել են Փարիզի 14-րդ շրջանում՝ չորս մեքենայի խուզարկությունից հետո: Հայտնի է, որ մեքենաներում մի քանի հակագազ է հայտնաբերվել:
Մյուս երեքը, որոնք Իսպանիայի քաղաքացի են, ձերբակալվել են Փարիզի 10-րդ շրջանում: Իրավապահները նրանց մոտ հայտնաբերել են մի քանի մուրճ, պտուտակահան, դանակ, պարսատիկ, գազային բալոն և բենզինով լի երկու տարա:
Նախօրեին ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ մայիսմեկյան ակցիաներին պատրաստվում է մասնակցել 1500-2000 ծայրահեղ տրամադրված խուլիգան, որոնց անվանում են նաև black block: Ըստ այդմ՝ որոշվել է, որ Փարիզում կարգուկանոնի պահպանման համար կներգրավվի 7400 ոստիկան ու ժանդարմ:
Nos reporters Pierre Olivier et Andreina Flores assistent à des affrontements à Vavin, d'où s'élèvent des gaz lacrymogènes.
— RFI (@RFI) May 1, 2019
- vidéo @Andreina Flores#1erMai pic.twitter.com/9ZaVIPpLZa
Les CRS chargent et des affrontements ont lieu avec des manifestants #1erMai #1erMai2019 pic.twitter.com/92B2wksi5u
— Laura Andrieu (@laura_andrieu) May 1, 2019










