Թաիլանդի թագավորն ամուսնացել է իր պահակախմբի պետի հետ

23:01 • 01.05.19

Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը (Ռամա Х) հայտարարել է, որ ամուսնացել է իր սիրելիի՝ գեներալ Սութհիդա Վաջիրալկոնգկորնի հետ: 

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, 66-ամյա թագավորն այս հայտարարությամբ հանդես է եկել թագադրումից մի քանի օր առաջ:

Թագադրման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 4-6-ը: Նախնական տվյալներով՝ ճանապարհի երկայնքով շարք են կանգնելու երկրի ավելի քան 150 000 բնակիչ:

40-ամյա Սութհիդան թագավորի անձնական պահակախմբի ղեկավարն է: Նախկինում նա աշխատել է որպես բորտուղեկցորդուհի Thai Airways ավիաընկերությունում, որից հետո նշանակվել է թագաժառանգ արքայազնի ընտանիքի պահակախմբի պետ: