Լոռու մարզում 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետն իրեն ծեծի է ենթարկել. Shamshyan.com

00:15 • 01.05.19

Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 29-ին ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ Լոռու մարզի Խնկոյան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել իր և Խնկոյան գյուղի բնակիչ, 61-ամյա Վարուժան Համբարձումյանի միջև, որի ժամանակ վերջինս մի քանի հարված է հասցրել իրեն:

Նշվում է, որ Վ. Համբարձումյանը Խնկոյան համայնքի ղեկավարն է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ: Սպիտակի ոստիկանները բաժին են հրավիրել գյուղապետին, ով կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: