Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, կան վիրավորներ (տեսանյութեր)

10:04 • 01.05.19

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանի՝ Շառլոտ քաղաքում գտնվող մասնաշենքերից մեկի տարածքում զինված անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 4-ը վիրավոր են, ընդ որում՝ վիրավորներից 3-ի վիճակը ծանր է գնահատվում, գրում է Reuters գործակալությունը:

Ավելի ուշ քաղաքի ոստիկանության բաժանմունքից հայտնել են, որ հրաձգության համար կասկածվող անձի ինքնությունը պարզվել է: Կասկածյալը 22-ամյա Տրիստան Էնդրյու Թերրելն է, որն այժմ կալանքի տակ է  գտնվում:

Հրաձգությունից 2 ժամ անց ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ համալսարանի ամբողջ տարածքում անվտանգության համապատասխան միջոցառումներ են իրականացվել, և որ ուսանողները կարող են իրենց կացարանները վերադառնալ: