Տուլայում տղամարդը գնորդների ներկայությամբ դանակի 19 հարված է հասցրել գանձապահին
ՌԴ Տուլայի շրջանում ձերբակալվել է 35-ամյա Անդրեյ Կ.-ն, ով նախօրեին սպանել է խանութի գանձապահին: Մեղադրյալը գնորդների և անվտանգության աշխատակիցների աչքի առաջ դանակի շուրջ 19 հարված է հասցրել գանձապահ կնոջը: Ներկաներից ոչ ոք չի համարձակվել օգնել վերջինիս: Այս մասին հայտնում է Ren.tv-ին:
Նշվում է, որ տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Գանձապահ կինն ունի երեք երեխա: Ոճրագործությունը կատարելուց հետո տղամարդը դիմել է փախուստի:
Աղբյուրը հայտնում է, որ մարդասպանը վաղուց էր ճանաչում զոհին: Նրանք ապրում էին հարևանությամբ և հաճախ էին վիճում: Կռվի թեման երեկույթներ էին, որոնք կազմակերպում էր մեղադրյալը: Սպանության նախօրեին նման խնջույքի ժամանակ հարևանները կրկին ստիպված էին եղել ոստիկանություն կանչել: Տղամարդը ոստիկանական բաժանմունքում է և ցուցմունք է տալիս: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ:










