Մեթյու Քարանյանը Հայաստանի մասին իր նոր գիրքը կներկայացնի Լոս Անջելեսի Արարատ-Էսքիջյան թանգարանում
«Հայկական բարձրավանդակ. Արևմտյան Հայաստանն ու 1918թ. Հայաստանի առաջին հանրապետությունը» գրքի հեղինակ Մեթյու Քարանյանը եկող կիրակի իր ստեղծագործությունը պատկերային (իլյուստրացիոն) քննարկման ձևաչափով կներկայացնի Լոս Անջելեսի Արարատ-Էսքիջյան թանգարանում:
Ինչպես նշում է Asbarez-ը, գրքում հեղինակը պատմում է մեկ դար առաջ հիմնադրված և ընդամենը 30 ամսվա կյանք ունեցած՝ հայոց պատմության մեջ առաջին անկախ հանրապետության մասին:
Մեթյու Քարանյանը, որը նաև փաստաբան է, կայանալիք միջոցառման շրջանակում ներկաների հետ կբացահայտնի հայրենիքի, մասնավորապես Արևմտյան Հայաստանի տարբեր անկյունները, որոնք այժմյան Հայաստանի սահմաններից դուրս են:
Աղբյուրը մանրամասնում է, որ իրավագիտության նախկին պրոֆեսորը Հայաստանի մասին մի քանի գիրք է գրել: 2016թ. նա արժանացել է Արշիլ Գորկու անվան շքանշանի՝ հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև հայրենիքն աշխարհասփյուռ հայության հետ կապելու գործում ունեցած դերակատարման համար:
Նշվում է, որ գիրքը շուտով կհայտնվի վաճառքում:










