Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, կա զոհ

10:35 • 02.05.19

Մայիսի 2-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: