Արարատի մարզում բախվել են Opel-ն ու ԿԱՄԱԶ-ը, կան վիրավորներ. Shamshyan.com
Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 14:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 35 TM 935 համարանիշի և Կամազ-5511 մակնիշի K 665 УУ 196 RUS համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» Բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










