Բաքվում մարիխուանա վաճառելու պահին ձերբակալվել է bakupress.az լրատվական կայքի գլխավոր խմբագիրը

15:58 • 02.05.19

Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության իրականացրած գործողության արդյունքում լույս մայիսի 1-ին ձերբակալվել է bakupress.az լրատվական կայքի գլխավոր խմբագիր Շաֆագ Աղաջանը:

Ինչպես գրում է minval.az-ը, Աղաջանին ձերբակալել են մարիխուանա վաճառելու պահին:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կայքի գլխավոր խմբագիրը ձերբակալվել է: 

2016 թ.-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Աղաջանը փորձել է ինքնասպանություն գործել՝ Նիջաթ անունով անհայտ անձի կողմից սպառնալիքների պատճառով: