Ավտովթար Երևանի Խանջյան փողոցում. Mercedes-Benz ավտոբուսը բախվել է ստորգետնյա անցման վերին հատվածին (լուսանկարներ)
18:43 • 02.05.19
Երևանի Խանջյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Mercedes-Benz մակնիշի մարդատար ավտոբուսը ստորգետնյա անցման մեջ բախվել է անցման վերին հատվածին:
Ըստ ականատեսների՝ ավտոբուսում Վրաստանի քաղաքացիներ են եղել:
Դեռևս հայտնի չէ զոհերի և վիրավորների առկայության մասին:
Այլ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:


Placeholder










