Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն կանխել է լսողության խնդիրներ ունեցող տղամարդու ինքնասպանության փորձը (լուսանկարներ, տեսանյութ)

12:04 • 02.05.19

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փրկել է տղամարդուն, որը փորձել է ցած նետվել Ստամբուլի կամուրջներից մեկից:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, լսողության խնդիրներ ունեցող տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել մոր մահվան և այն պատճառով, որ չի կարողանում աշխատանք գտնել:

Տղամարդու հագին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության լոգոյով շապիկ է եղել, իսկ ուսերին՝ թուրքական դրոշը:

Մոտակայքում հայտնված նախկին վարչապետը համոզել է տղամարդուն չնետվել կամրջից և գրկել է նրան: