6 մլն դրամ եկամուտ. տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ նախարարի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Հակոբ Արշակյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում եղել է 30,000,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 25,000,000 ՀՀ դրամ:
Նախարար Արշակյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ նախարարը ստացել է 1,300,000, ինչպես նաև 300,000 և 4,665,082 ՀՀ դրամ:
Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի եկամուտը կազմել է 6,265,082 դրամ:










