Թբիլիսիում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել
Վրաստանում Իսրայելի շաբաթվա շրջանակում մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Ռուսթավելիի անվան թատրոնում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջացառում է տեղի ունեցել, գրում է apsny.ge կայքը:
Միջոցառման ժամանակ, որին 120 մարդ է ներկա գտնվել, կայացել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին 2 հրեաների օգնություն ցուցաբերած, «Աշխարհի ժողովուրդների արդարակյացներ» պատվավոր կոչմանն արժանացած Սերգի Մետրևելիի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Միջոցառմանը ներկա է գտնվել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեն:
«Հոլոքոստը, ինչպես գիտեք, ոչ միայն հրեաների, այլև ամբողջ մարդկության համար ողբերգական իրադարձություն էր: Մեզ և հրեաներին կապում է դարավոր բարեկամությունը, մենք դարեր շարունակ միմյանց հետ ենք եղել, և մեր ցանկությունն է է՛լ ավելի խորացնել երկու ժողովուրդների միջև հարաբերությունները»,- հայտարարել է խորհրդարանի նախագահը:










