Կայսերական ընտանիքի պատմությունը աղոթք է Ճապոնիայի ժողովրդի երջանկության համար. Ճապոնիայի դեսպան (տեսանյութ)

18:48 • 02.05.19

«Հարցազրույց դեսպանի հետ» հաղորդումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը: Ճապոնիայի 125-րդ կայսր Ակիհիտոյի՝ գահի փոխանցման մասին զրուցել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ:

Հարցազրույցի ժամանակ անդրադարձել է եղել Ճապոնիայի մշակույթին, ավանդույթներին, Կայսերական ընտանիքի նշանակությանը, խոսվել է նոր կայսեր գալով՝ Ճապոնիայում դարաշրջանի փոփոխության, դրա անվան նշանակության մասին:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ջամադան անդրադարձել է նաև Հայաստանի ու Ճապոնիայի ժողովուրդների նմանություններին ու մարտահրավերներին դիմակայելու կարողությանը: